Եվրոպական հանձնաժողովը կբոյկոտի Միլանում և Կորտինայում կայանալիք պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը՝ ի նշան բողոքի ռուս և բելառուս մարզիկներին իրենց ազգային դրոշներով հանդես գալու թույլտվության որոշման:
Սպորտի հարցերով եվրահանձնակատար Գլեն Միկալեֆն «անընդունելի» է համարել Միջազգային պարալիմպիկ կոմիտեի այդ քայլը և հայտարարել է, որ չի մասնակցի մարտի 6-ին Վերոնայում կայանալիք արարողությանը։
«Քանի դեռ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ շարունակվում է, ես չեմ կարող աջակցել ազգային խորհրդանշանների, դրոշների, օրհներգերի և համազգեստի վերականգնմանը, որոնք անբաժան են այս հակամարտությունից»,- հայտարարել է նա։
Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարարն էլ հայտնել է, որ Ռուսաստանի պարալիմպիկ հավաքականի պահեստային թիմում ընդգրկված են Ուկրաինայի դեմ պատերազմի մասնակիցներ։