Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասը պետական այցով Աթենքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին պարգևատրել է «Հիշատակի մեծ խաչ» շքանշանով։
Իր հերթին նախագահ Վահագն Խաչատուրյանն իր գործընկերոջը պարգևատրել է «Փառքի շքանշանով»։
Պարգևատրումից հետո Հանրապետության նախագահը գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում։