25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։
Ազատ ծրագրում նրանք հանդես են եկել «Միլիարդատերը հետնախորշերից» ֆիլմի երաժշտության ներքո։
Օլիմպիական չեմպիոն են հռչակվել Ճապոնիան ներկայացնող Ռիկու Միուրան և Ռյուիչի Կիհարան։ Արծաթե մեդալակիրներ են դարձել Լուկա Բերուլավան ու Անաստասիա Մետյոլկինան (Վրաստան)։ Լավագույն եռյակը եզրափակել են Գերմանիայի ներկայացուցիչները։