Ստամբուլում կայացել է Թուրքիա-Ֆրանսիա տնտեսական և առևտրային համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստը: Միջոցառումն անցկացվել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի և Ֆրանսիայի արտաքին առևտրի և ներդրումների ներգրավման նախարար Նիկոլա Ֆորիսիեի նախագահությամբ:
Քննարկվել է առևտրի, տնտեսության, արդյունաբերության, ֆինանսների, էներգետիկայի, վիզաների, ինչպես նաև տրանսպորտի և լոգիստիկ ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդումը:
Կողմերը պայմանավորվել են հետագա աջակցություն ցուցաբերել երրորդ երկրներում համատեղ ներդրումների ոլորտում համագործակցության ջանքերին:
Քննարկվել է նաև Մաքսային միության թարմացման թեման և ԵՄ-ի հետաքրքրության շրջանակում այլ հարցեր: Ստորագրվել է ճանապարհային քարտեզ հետագա փոխգործակցության ամրապնդման համար: