Իսրայելում ծայրահեղ ուղղափառ հրեաները (հարեդիները) լայնածավալ բողոքի ցույցեր են անցկացնում, հիմնականում Երուսաղեմում և Բնեյ Բրակում, որոնք հաճախ վերածվում են ոստիկանության հետ բախումների, արգելափակվում են ճանապարհները: Նրանք բողոքում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը չեղարկելու կառավարության փորձերի դեմ: Բախումների ժամանակ 3 իրավապահ է տուժել, վնասվել են ոստիկանական մեքենաներ, 23 մարդ ձերբակալվել է:
Ցույցերը սրվել են 2025-2026 թվականներին՝ Գերագույն դատարանի որոշումների և եշիվա ուսանողների զորակոչը պահանջող օրենսդրական նախաձեռնությունների պատճառով։
Օրթոդոքս հրեաներն իրենց հիմնական պարտականությունն են համարում Թորայի ուսումնասիրությունը, իսկ զինվորական ծառայությունը՝ սպառնալիք իրենց կենսակերպին։
Իսրայելում զինվորական ծառայությունը պարտադիր է օրենքով, սակայն ծայրահեղ ուղղափառ հրեաները հիմնականում ազատված են ծառայությունից. նրանք պահանջում են, որ դա ամրագրվի օրենքով: Իսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիոն գործընկերները պահանջում են, որ ծայրահեղ ուղղափառ հրեաները ևս պարտադիր զինծառայություն անցնեն:
Իսրայելի բնակչության 14%-ը կազմող ծայրահեղ ուղղափառ բնակչությունը շարունակում է աճել՝ սրելով աշխարհիկ և կրոնական համայնքների միջև լարվածությունը։