Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կլոր սեղան-քննարկմանը փետրվարի 14-ին ներկա է եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Քննարկումների ընթացքում մասնակիցները անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին, փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերին։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով: