Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրոպայի համար հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է:
«Նախ՝ դադարեցրեք պատերազմը։ Պատերազմը վատ բան է բիզնեսի համար։ Խաղաղություն փնտրեք։ Երկրորդ՝ մի՛ ուղարկեք ձեր գումարը մեկ ուրիշին, եթե դա ձեզ անհրաժեշտ է ձեր մրցունակության համար: Այնպես որ գումար մի՛ ուղարկեք Ուկրաինային»,- հայտարարել է Օրբանը ԵՄ առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի շրջանակում՝ նվիրված Եվրամիության մրցունակության բարձրացմանը:
Հաղթանակի բաղադրատոմսի մյուս բաղադրիչը, ըստ Օրբանի, էներգակիրների գների առավելագույն նվազումն է։
Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է Ուկրաինայի հետ ռազմավարական գործընկերություն կառուցի, այլ ոչ թե նրան ընդունի միավորման անդամ, քանի որ դա Եվրոպան պատերազմի մեջ կներքաշի: