ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ է Իսրայելի գործողություններին, որոնք ուղղված են Հորդանան գետի Արևմտյան ափի նկատմամբ վերահսկողության ընդլայնմանը:
«Ես դեմ եմ բռնակցմանը»,- ասել Է Թրամփը Axios-ի հետ հարցազրույցում՝ հավելելով, որ «Հորդանանի Արևմտյան ափից բացի այժմ քննարկելու բավական շատ թեմաներ կան»:
Ավելի վաղ պորտալը, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնել էր, որ Վաշինգտոնում անհանգստացած են Արևմտյան ափի նկատմամբ, այդ թվում՝ Պաղեստինի վարչակազմի վերահսկողության տակ գտնվող շրջաններում, վերահսկողությունը զգալիորեն ընդլայնելու Իսրայելի անվտանգության կաբինետի որոշմամբ:
«Կայուն Արևմտյան ափն ապահովում է Իսրայելի անվտանգությունը և համապատասխանում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ներկա վարչակազմի նպատակին»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: