Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Նորին պայծառափայլություն Ջամալ ալ Մուսավին:
Նա ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակին, ապա շրջել հուշահամալիրի տարածքում:
Շրջայցի ավարտին Ալ Մուսավին գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում, ապա ՀՑԹԻ տնօրենն ու Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը փոխանակվել են գիրք-նվերներով:
Ջամալ ալ Մուսավին Հայաստանում է ԿԳՄՍ նախարարության հրավերով՝ Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության շրջանակում: