Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է, սա պատմական նշանակություն ունի։ Այս մասին Վենսը հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ընթացքում։
«Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է, սա պատմական նշանակություն ունի: Ես իրոք հպարտ եմ, որ Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում է այս երկիր։ Ես սպասում եմ վաղվա օրվան, որը կանցկացնեմ ձեր երկրում»,- ասաց Վենսը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ Այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առանձնազրույցը, որից հետո նաև ընդլայնված կազմերով հանդիպում: