ԱՄՆ նախագահի գնահատականով՝ Օմանում Իրանի հետ շատ լավ բանակցություններ են անցկացվել:
Դոնալդ Թրամփի խոսքով՝ Թեհրանը շատ է ցանկանում գործարք կնքել: Ամերիկյան կողմի հետ հանդիպումից հետո Իրանի արտգործնախարարը նույնպես հայտարարել է, որ բանակցությունները լավ սկիզբ էին:
Արաղչին պնդել է, որ քննարկել են միայն միջուկային թեման, իսկ հրթիռային ծրագիրը կրում է միայն պաշտպանական բնույթ:
Բանակցությունների հաջորդ փուլի հստակ օր չի սահմանվել:
Օրվա միջազգային զարգացումները ներկայացնում է Սյուզաննա Չրաղյանը: