ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը և խորհուրդ է տվել մշակել ինքնուրույն տարհանվելու ծրագիր՝ առանց կառավարության օգնության։
Իրանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության համաձայն՝ նրանք կարող են կալանավորվել պարզապես ամերիկյան անձնագիր ունենալու համար։ Դեսպանատունը նաև զգուշացրել է ինտերնետի հնարավոր խափանումների և չվերթների չեղարկումների մասին։
«Եթե չեք կարողանում լքել տարածքը, ապա գտնվեք ապահով վայրում։ Պահեստավորեք սնունդ, ջուր, դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր: Խուսափեք ցույցերից և ուշադիր եղեք շրջապատի նկատմամբ»,- նշվում է հրատարակության մեջ:
ԱՄՆ իշխանությունները որպես հնարավոր ելքի ուղիներ առաջարկել են ցամաքային ճանապարհներ՝ Հայաստանով կամ Թուրքիայով: