ՆԳ նախարարության պատվիրակությունը հունվարի 20-22-ը Իսպանիայում էր։ Ուսումնաճանաչողական այցը կազմակերպվել էր «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության արդյունավետության խթանում մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ-ի կողմից՝ Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
ՆԳ նախարարության և ՄԱԶԾ-и ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Իսպանիայի ներքին գործերի նախարարության, Իսպանիայի ազգային ոստիկանության և Քաղաքացիական գվարդիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Քննարկվել են մարդկային ռեսուրսների կառավարման, կադրային վերապատրաստումների, աշխատանքի գնահատման և առաջխաղացման, ԵՄ և միջազգային իրավապահ ցանցերում ներգրավվածության և մի շարք այլ հարցեր:
Պատվիրակությունն այցելել է Քաղաքացիական գվարդիայի Արանխուեսի համալսարանական կենտրոն, որտեղ ներկայացվել են իրավապահ ոլորտում կրթական համակարգը և վերապատրաստման ծրագրերը։ Քննարկվել են նաև համագործակցության և գիտական ու մասնագիտական վերապատրաստման ծրագրերին վերաբերող հարցեր։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ՆԳՆ կրթահամալիրի և Արանխուեսի համալսարանական կենտրոնի միջև 2024 թվականի ստորագրված հուշագրի շրջանակում շարունակել և ընդլայնել համագործակցությունը: