Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը՝ Ռուբիկ Կարապետի Հակոբյանի և նրա փոխկապակցված անձանցից 5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք և 2 տրանսպորտային միջոց բռնագանձելու պահանջով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Կարապետի Հակոբյանից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
-
5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք,
-
2 տրանսպորտային միջոց: