Հիմա երկու ապրանք կա, քննարկում ենք, բանակցում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի դրանց ներմուծման հնարավորությունն էլ բացվի: Կլինի, կասենք՝ որ ապրանքների մասին է խոսքը: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Բիզնեսմենը մեզ ասում է, ենթադրենք, ուզում ենք այս ապրանքը բերել: Մենք սկսում ենք խոսել գործընկերների հետ, ստանում ենք համաձայնություն, հաստատում ենք, ասում ենք՝ այս ապրանքն էլ կարող ենք բերել»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ երբ վերջնական հաստատում լինի, նոր կասեն, թե ինչ ապրանքների մասին է խոսքը, որպեսզի լրացուցիչ սպասում և բանակցություններում ճնշում չգործադրվի կողմերի վրա: