Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Կիևում փաստաթուղթ են ստորագրել զենքի համատեղ արտադրության մտադրությունների մասին:
«Մենք ստորագրել ենք մտադրությունների մասին համատեղ նամակ, որը պարզապես գործնական համագործակցության նախերգանք չէ։ Դա մեր նպատակն է եղել ամիսներ շարունակ, մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի զենք-զինամթերքի համատեղ արտադրության գաղափարը դառնա իրականություն»,-հայտարարել Է Տուսկը մամուլի ասուլիսի ժամանակ։
Լեհաստանի վարչապետը նաև հույս է հայտնել, որ եվրոպական SAFE ծրագրի միջոցների մի մասը կուղղվի լեհ-ուկրաինական համատեղ նախագծերին: Տուսկի խոսքով՝ Վարշավան ու Կիևը, մասնավորապես, հետաքրքրված են զինամթերքի համատեղ արտադրությամբ: