Չորս դիմակավորված անձինք ներխուժել են Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի երկրորդ որդի Սեյֆ ալ Իսլամ Քադաֆիի՝ արևմտյան Էզ-Զինտան քաղաքում գտնվող բնակարանն ու սպանել նրան՝ հայտնել է Քադաֆիի գրասենյակը։
Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին հոր կառավարման տարիներին որևէ պաշտոն չի զբաղեցրել, բայց համարվել է երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Նա գործնականում պատասխանատու է եղել արտաքին քաղաքական կապերի համար և Լիբիայի անունից մասնակցել էր միջազգային բանակցությունների։
2011 թվականին Մուամմար Քադաֆիի տապալումից հետո ապստամբները գերի էին վերցրել նրա երկրորդ որդուն, որը փորձել էր փախչել Լիբիայից։ 2015 թվականին Սեյֆը մահապատժի է դատապարտվել Լիբիայում հոր ռեժիմի հանցագործությունների համար, բայց հաջորդ տարի ազատ է արձակվել բանտից՝ Լիբիայի այդ ժամանակվա բազմաթիվ կառավարություններից մեկի հայտարարած համաներման համաձայն։
2021 թվականին Սեյֆ Քադաֆին հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին և իր թեկնածությունն էր առաջադրել նախագահի պաշտոնում։ Դա առաջացրել էր Լիբայի բազմաթիվ խմբերի վրդովմունքը, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ի վերջո, մերժել էր նրա թեկնածությունը։ Սակայն ընտրություններն այդպես էլ չէին կայացել քաղաքական հակասությունների պատճառով: