Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ կիրառել Ալժիրի դեմ՝ ռուսական հինգերորդ սերնդի կործանիչներ գնելու պատճառով։ Այս մասին հայտնել է պետքարտուղարության Մերձավոր Արևելքի հարցերով բյուրոյի ղեկավար Ռոբերտ Պալադինոն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այժմ օգտագործում է հասանելի դիվանագիտական գործիքները՝ «մեր շահերը պաշտպանելու և կասեցնելու այն, ինչը մենք անընդունելի ենք համարում»։
Պալադինոն նշել է, որ Ալժիրի՝ Ռուսաստանից ռազմական տեխնիկա ձեռք բերելու մասին հաղորդագրությունները մտահոգիչ են ԱՄՆ վարչակազմի համար, բայց Վաշինգտոնը կարող է կանխել նման գործարքները՝ կիրառելով «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքը (CATSA):
2025 թվականին Ալժիրը հաստատել է Ռուսաստանից հինգերորդ սերնդի Су-57Э կործանիչների գնումը՝ դառնալով այդ ինքնաթիռների առաջին օտարերկրյա հաճախորդը։ Ալժիրցի օդաչուներն արդեն անցնում են վերապատրաստում Ռուսաստանում։ Նոր կործանիչները նախատեսված են փոխարինելու МиГ-25-երին, որոնք դուրս են եկել շահագործումից 2022 թվականին։