Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանի հետ։
Այդ մասին տեղեկանում ենք դեսպանության Ֆեյսբուքի էջից:
Բանակցությունների ընթացքում դիվանագետները քննարկել են Ղազախստանի և Հայաստանի համագործակցության հարցերը միջազգային կազմակերպությունների և բազմակողմ ձևաչափերի շրջանակում, ինչպես նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ՝ նշելով դիրքորոշումների ընդհանրությունը հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։