Ռուս-ուկրաինական բանակցությունները վերսկսվել են Վաշինգտոնի մասնակցությամբ: Կողմերը փորձում են հստակեցնել խաղաղ կարգավորման շրջանակը: Մի շարք հարցերում Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները մոտեցել են, սակայն դեռ անհաղթահարելի թվացող խնդիրներ կան, մասնավորապես՝ տարածքների և անվտանգության երաշխիքների հարցերը:
Զուգահեռ, Զելենսկին հայտնել է, որ պատրաստվում են Վաշինգտոնի հետ ստորագրել ամերիկյան խաղաղության ծրագիրը և անվտանգության երաշխիքների երկկողմ համաձայնագիրը:
Մոսկվայից հայտարարել են՝ տեղյակ չեն այդ պայմանավորվածությունների բովանդակությանը: Հարցեր է առաջացնում նաև բանակցային գործընթացներին Եվրոպայի ներգրավվածությունը: