Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց վարքագիծը և գործողությունները քաղաքացիների նկատմամբ, որպեսզի արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան՝ հաղորդում է Tasnim News-ը:
«Վերջին փորձը ցույց է տվել, որ ոխերիմ թշնամիները, ներառյալ՝ սիոնիստական ռեժիմը և նրա արևմտյան հովանավորները, անընդհատ փորձում են հրահրել, պառակտել Իրանը: Նրանք, օգտագործելով սոցիալական պահանջները, փորձել են բողոքի ցույցերը վերածել քաղաքացիական պատերազմի»,- նշել է Իսլամական Հանրապետության նախագահը։
Փեզեշքիանն ընդգծել է, որ իշխանությունները պետք է լսեն խաղաղ ցուցարարներին և լուծեն նրանց իրական խնդիրները: