Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին: Սա վերջին ութ տարվա ընթացքում մեծ Բրիտանիայի վարչապետի առաջին այցն է Չինաստան: Սթարմերն իր այցն անվանել է «պատմական»՝ նշելով, որ Բրիտանիան ձգում է ավելի սերտ հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ: Սի Ծինփինն էլ հայտարարել է, որ Պեկինը ցանկանում է Լոնդոնի հետ զարգացնել երկարաժամկետ, կայուն և համապարփակ ռազմավարական գործընկերություն:
Հանդիպումից հետո արդեն հայտարարվել է մի շարք արդյունքների մասին: Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կարող են Չինաստան այցելել առանց վիզայի, եթե այցը չի գերազանցում երեսուն օրը: Կողմերը նաև պայմանավորվել են մաքսատուրքեի նվազման մասին: Իսկ բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունը հայտարարել է Չինաստանում մինչև 2030 թվականը 15 միլիարդ դոլար ներդնելու մասին:
Սթարմերը Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ ներկա է գտնվել մի շարք համաձայնագրերի ստորագրման արարողությանը: Փաստաթղթերը վերաբերում են առևրի, արտահանումների, ծառայությունների, անօրինական միգրացիայի, առողջապահության և այլ ոլորտներին:
ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի և Վաշինգտոնի անկանխատեսելի քաղաքականության ֆոնին վերջին շաբաթներին Պեկին են այցելել տարբեր ղեկավարներ: Հունվարին Չինաստանն ընդունել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին, Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյին և Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնին: Դեկտեմբերին Չինաստան էր այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Փետրվարին սպասվում է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի այցը Պեկին:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան