ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի՝ Միացյալ Նահանգների մտերիմ դաշնակցի համար «շատ վտանգավոր» է Չինաստանի հետ համագործակցելը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն օրերս այցելել է Պեկին՝ բանակցություններ վարելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ հարաբերությունները վերականգնելու նպատակով:
Սթարմերը դարձել է առաջին բրիտանացի վարչապետը, որն այցելել է Չինաստան 2018 թվականից հետո: Նա հետևել է մի շարք արևմտյան առաջնորդներին, որոնք ձգտում ենն մերձենալ Պեկինի հետ, ինչը շատերը դիտարկում են որպես շրջադարձ ավելի ու ավելի անկանխատեսելի Միացյալ Նահանգներից:
Ի պատասխան Թրամփի մեկնաբանությունների՝ Դաունինգ սթրիթը հայտարարել է, որ Սպիտակ տունը տեղյակ է Սթարմերի ուղևորության և դրա նպատակների մասին, և նշել է, որ Թրամփը ծրագրել է ապրիլին այցելել Չինաստան: