Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների երկկուսակցական պատվիրակությանը։
Կողմերը քննարկել են Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ընթացիկ հարցերը, տարածաշրջանում ընթացող գործընթացները: Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման կարևորությունը, Միջին միջանցքի տրանսպորտային ներուժը:
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության անդամներն աջակցություն են հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ընդգծել են Վրաստանի դերը գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության և անվտանգության հարցերում:
Վրաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը վերականգնելու վրացական կողմի պատրաստակամությունը:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։