Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Թրամփի հետ ստորագրել եմ 3 մտադրությունների հուշագիր, որոնցից մեկը վերաբերել է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան, և մենք մեր համագործակցությունները զարգացնում ենք տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների: Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի՝ միջուկային էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության վերաբերյալ հարցին:
«Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների հետ՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ, և անհրաժեշտ որոշումները կկայացվեն համապատասխան բոլոր հնարավոր հարցերին հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո»,- ընդգծեց վարչապետը: