Մինչ օրս 27 երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, հաստատել է իր մասնակցությունը Խաղաղության խորհրդին, պարզել է «ՌԻԱ Նովոստին»՝ ծանոթանալով կազմակերպության X սոցիալական ցանցի հարթակի էջին։
X-ում Խաղաղության խորհրդի պաշտոնական էջում թվարկված է 27 երկիր, որոնք ընդունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ միանալու նոր միջազգային կազմակերպությանը: Դրանք են՝ Ալբանիան, Արգենտինան, Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Բելառուսը, Բուլղարիան, Կամբոջան, Եգիպտոսը, Սալվադորը, Հունգարիան, Ինդոնեզիան, Հորդանանը, Ղազախստանը, Կոսովոն, Քուվեյթը, Մոնղոլիան, Մարոկկոն, Պակիստանը, Պարագվայը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուզբեկստանն ու Վիետնամը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Գազայի հատվածի վերականգնման և կառավարման համար Խաղաղության խորհուրդ ձևավորելու մասին: ԱՄՆ նախագահի վարչակազմն այդ աշխատանքին մասնակցելու հրավերներ է ուղարկել շուրջ 50 պետության ղեկավարների:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է նախկինում սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլար հատկացնել Խաղաղության խորհրդին: Թրամփն այդ առաջարկը հետաքրքիր գաղափար է անվանել։