Ադրբեջանում գտնվող 4 հայ գերիների ազատ արձակումը հույս է տալիս մեզ մնացած 19 պահվող անձանց արձակմանը, որոնք դեռ Ադրբեջանում են, ինչպես նաև այս համագործակության շրջանակում հասկանալու անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը: Սա, անկասկած, նշանակալի ներդրում կլինի հաշտեցման գործում: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ:
Տարածաշրջանային խաղաղության ամրապնդման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը խոսեց նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններից:
«Հայաստանը շարունակում է վերջնականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացին՝ ներառյալ սահմանի լիակատար բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնում, դրանք կարևոր ներդրում կլինեն տարածաշրջանային կայունության ամրապնդման և բարգավաճման գործում»,- ասաց նա: