Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է եղել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով:
Նախագահն անդրադարձել է ՄԱԶԾ-ի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կարևորությանը՝ մանրամասներ հիշատակելով նաև փոխգործակցության մեկնարկի, պատմության հետաքրքիր դրվագների վերաբերյալ:
Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել տարիների սերտ համագործակցության համար և հույս հայտնել, որ ՄԱԶԾ-ի հետ Հայաստանը դեռ երկար ու արդյունավետ ճանապարհ ունի անցնելու: