Եվրամիությունն առաջին 10 մլն եվրոն է փոխանցել հատուկ տրիբունալի աշխատանքը ֆինանսավորելու համար, որը քննում է Ուկրաինայում պատերազմում առաջատար ռուս քաղաքական գործիչների, այդ թվում ՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
2025 թվականի մայիսին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես սկսել է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու գործընթացը»։ Դրան նախորդել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համապատասխան խնդրանքը։
2025 թվականի հունիսին էլ Եվրոպայի խորհուրդը համաձայնագիր է կնքել Կիևի հետ՝ հատուկ դատարան ստեղծելու մասին։ Փաստաթուղթը Ստրասբուրգում ստորագրել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն և Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Հետաքննության շրջանակում կուսումնասիրվեն իրադարձությունները՝ սկսած 2014 թվականի փետրվարից, այլ ոչ թե 2022-ից, երբ սկսվել է լայնածավալ պատերազմը։