Ոչ մի երկիր իրավունք չունի զավթել այլ երկրի տարածք. ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Գրենլանդիայում, ո՛չ էլ աշխարհի որևէ այլ վայրում՝ հայտարարել է Կայա Կալասը։
Նա տեղեկացրել է, որ Եվրամիությունը պատրաստվում է կրկնապատկել Գրենլանդիայի ֆինանսավորումը իր նոր երկարաժամկետ բյուջեի շրջանակում, որը կգործի 2028 թվականից:
«Գրենլանդիայի հետ մեր համագործակցությունն իրական արդյունքներ է բերում, հատկապես կրթության, որակավորման բարձրացման և կայուն զարգացման ոլորտներում»,- նշել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը: