ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի` փետրվարի 5-6-ը Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները:
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցերի: