Հունվարի 21-ին՝ ժամը 12։41-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվան-Կոթի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հրշեջ-փրկարարական խմբի օպերատիվ խումբը։
Փրկարարները հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ արգելափակումից դուրս են բերել Mercedes-Benz մակնիշի բեռնատարը․ երթևեկությունը երկկողմանի բացվել է: