Բարսելոնայի մոտակայքում արվարձանային գնացքը դուրս է եկել ռելսերից և վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել է գնացքավարը, վիրավորվել առնվազն 37 մարդ։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ գնացքը բախվել է հենապատին, որը փլուզվել է երկաթգծերի վրա։
Շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ 37 վիրավորից 5-ը ստացել են ծանր, 6-ը՝ միջին, իսկ 26-ը՝ թեթև ծանրության վնասվածքներ։