Անհրաժեշտության դեպքում Եվրամիությունը կարող է արագ մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների համար՝ ի պատասխան ԱՄՆ մաքսատուրքերի, որոնք, ինչպես սպասվում է, ուժի մեջ կմտնեն Գրենլանդիայի շուրջ վեճի պատճառով՝ Financial Times (FT)-ին ասել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։
«Մենք իսկապես կարող ենք արագ հակադարձ մաքսատուրքեր ներդնել»,- ասել է նա ու հիշեցրել, որ ԵՄ-ն արդեն պատրաստել էր նման միջոցառումների շարք 2025 թվականի համար, բայց դրանք պահպանել էր, քանի դեռ շարունակվում էր ԵՄ-ԱՄՆ առևտրային վեճերի կարգավորման գործընթացը։ Այսպիսով, ըստ FT-ի՝ Դոմբրովսկիսը հերքել է այն ենթադրությունները, որ Միությունն անկարող է արագ գործել։
Միաժամանակ նա նշել է, որ ԵՄ-ն կնախընտրեր գտնել Գրենլանդիայի հարցի «կառուցողական լուծում»։
Ավելի վաղ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կասկած էր հայտնել, որ ԵՄ-ն ի վիճակի է ծանրակշիռ պատասխան տալ Վաշինգտոնի ճնշմանը: