Թրամփը մեկնաբանել է տեղեկությունը, որ Փարիզը չի ընդունի Խաղաղության խորհրդին միանալու հրավերը: Ըստ Bloomberg-ի՝ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Խորհրդի նպատակն ի սկզբանե եղել է Գազայի հատվածում խաղաղության հաստատումը, սակայն այժմ դրա կանոնադրությունն ընդլայնվել է, իսկ գործընթացում ՄԱԿ-ի դերը ոչ միանշնակ է։
Թրամփը խոստացել է 200 տոկոսի մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի նկատմամբ, նաև կարծիք հայտնել, որ Մակրոնն այսպես թե այնպես շուտով կհեռանա նախագահի պաշտոնից:
ԱՄՆ նախագահը հաստատել է, որ Խաղաղության խորհրդին միանալու հրավեր է ուղարկել նաև Ռուսաստանի նախագահին: Համապատասխան առաջարկ են ստացել նաև Բելառուսի, Ղազախստանի, Թուրքիայի և մի քանի տասնյակ եվրոպական, արաբական և այլ երկրների առաջնորդներ:
Իսրայելը դեմ է հանդես գալիս նախաձեռնությանը մասնավորապես Թուրքիայի մասնակցությանը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում թուրքական և կատարական ներկայություն լինել չի կարող: