Այսօրվա աշխարհում առաջնայինը ոչ թե իրավունքի գերակայությունն է, այլ ուժի գերակայությունը՝ հայտարարել է Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Euronews-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Ադրբեջանի նախագահը կարևորել բազմաթիվ երկրների հետ լավ հարաբերությունների հաստատումը, առաջնայինը՝ հարևանների հետ: Անդրադառնալով Իրանում ընթացող զարգացումներին՝ նա կարևորել է տարածաշրջանում ու հարևան երկրներում կայունության պահպանումը, կանխատեսելիությունը և խաղաղությունը:
Ալիևի խոսքով՝ Իրանում և Վենեսուելայում տեղի ունեցողը մեծ ազդեցություն չի ունեցել նավթի գների վրա, ինչը լավ է Ադրբեջանի համար:
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Եվրամիության հետ էներգետիկ համագործակցությունն աճում է. այսօր Ադրբեջանը եվրոպական 16 երկրի գազ է մատակարարում: