• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վրաստանը կընդլայնի միջազգային օդանավակայանները. «Հարևաններ» Վրաստանը կընդլայնի միջազգային օդանավակայանները. «Հարևաններ» 20:14
Օրը՝ 60 վայրկյանում | 29.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 29.07.2026 20:09
Բաց հարթակ․ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. ՀՀ-ն մեղմ նոտա հղեց ՌԴ-ին. Արշակյան Բաց հարթակ․ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց.... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:0620 Հնվ, 2026

Իմ երախտագիտությունն եմ հայտնում «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնաժողովի անդամներին. վարչապետ

Իմ երախտագիտությունն եմ հայտնում «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնաժողովի անդամներին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը գնահատելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։

Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչն ընդգծում է խաղաղության առաջմղման համար համատեղ ջանքերը։ Մուհամմադ Աբդելսալամը նշել է, որ այն, ինչ անում է վարչապետ Փաշինյանն այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար, օրինակ է աշխարհում շատ հակամարտությունների համար։ «Այս նշանավորումը ցույց է տալիս հենց համաձայնագրի կարևորությունը՝ որպես դրական քայլ դեպի խաղաղություն, հաշտեցում և տարածաշրջանային կայունություն։ «Զայեդի» մրցանակը նշանավորում է այս նախաձեռնությունը, որպեսզի խրախուսի և ոգեշնչի աշխարհի առաջնորդներին ձգտելու երկարատև խաղաղության։ Մենք վստահ ենք, որ ինչ Դուք անում եք, գալիս է սրտից, հանուն խաղաղության, Ձեր ժողովրդի և ամբողջ աշխարհի»,– նշել է Մուհամմադ Աբդելսալամը՝ ավելացնելով, որ այս տարի մրցանակի հավակնորդների թվում է եղել 350 մարդ՝ ավելի քան 90 երկրից։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի հանձնաժողովի անդամներին գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալու «Զայեդի» անվան մրցանակին։ Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով ներդրված ջանքերը գնահատելու համար։ «Իհարկե, դա շատ մարդկանց կատարած աշխատանքի արդյունքն է Հայաստանում, և բնականաբար Հայաստանից դուրս։ Իհարկե, ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է և մենք կիսում ենք այս մրցանակը։ Դա արդարացված է։ Այն իսկապես համատեղ նվաճում է։ Խաղաղության հաստատման ուղղությամբ շատ մարդիկ էին աշխատում և դեռ աշխատում են՝ ԱՄՆ-ում, ԵՄ-ում, տարբեր միջազգային հարթակներում, Ադրբեջանում։ Եվ իհարկե, առաջին հերթին դա մեր քաղաքական թիմի, Կառավարության, խորհրդարանի, հասարակության ձեռքբերումն է, որովհետև գիտեք, որևէ համաձայնության ի կատար ածումն անհնարին կլիներ առանց հասարակության, ժողովրդի աջակցության»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այս ողջ գործընթացում ամենակարևոր դերը խաղացել է Հայաստանի ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հյուրերին և նշել, որ այսպիսով նրանք իրենց չափազանց կարևոր ներդրումն են բերում խաղաղության գործընթացին և այն ավելի ինստիտուցիոնալ դարձնելուն։

Հանդիպման ընթացքում վարչապետին է փոխանցվել փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայանալիք «Զայեդի» մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։

Մրցանակը կոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի պատվին և ճանաչում է անհատների ու կազմակերպությունների՝ անկախ նրանց ծագումից կամ գտնվելու վայրից, որոնք անշահախնդիր և անդադար աշխատում են մարդկային եղբայրությունն առաջ մղելու և խաղաղ համակեցության համար նշանակալի առաջընթաց ապահովելու ուղղությամբ։

Մրցանակի հիմնադրումից ի վեր՝ 2019 թվականից, այն արդեն ճանաչել է 16 մրցանակակրի՝ 15 երկրից։ Մրցանակի ստեղծումը հաջորդել է Աբու Դաբիում տեղի ունեցած պատմական հանդիպմանը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդ, հանգուցյալ Նորին Սրբություն Պապ Ֆրանցիսկոսի և Ալ-Ազհարի մեծ իմամ, Նորին գերազանցություն Ահմեդ Ալ-Թայեբի միջև, որի ընթացքում նրանք համատեղ ստորագրել են Մարդկային եղբայրության փաստաթուղթը։

Նախորդ մրցանակակիրների թվում են Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը, հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ծայրահեղականության դեմ պայքարի ակտիվիստ Լաթիֆա Իբն Զիաթենը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության Նորին Մեծություններ Թագավոր Աբդալլահ Երկրորդը և Թագուհի Ռանիա Ալ Աբդալլահը, Հայիթիի «Գիտելիք և ազատություն» հիմնադրամը, «Սանտ’Էջիդիո» համայնքը, քենիացի խաղաղարար Շամսա Աբուբաքար Ֆադիլը, ինդոնեզական բարեգործական կազմակերպություններ՝ Նահդլաթուլ Ուլաման և Մուհամմադիյան, աշխարհահռչակ սրտաբան, պրոֆեսոր Սըր Մագդի Յակուբը, չիլիական հասարակական գործիչ, քույր Նելի Լեոն Կոռեան, Բարբադոսի վարչապետ Միա Ամոր Մոթլին, սննդային օգնություն տրամադրող World Central Kitchen կազմակերպությունը և երիտասարդ գիտնական Հեման Բեքելեն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ» մրցանակի՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության:

 

Դիտումների քանակ397
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • «Զայեդ» մրցանակը շնորհվում է այն առաջնորդներին, որոնք էական ներդրում են ունենում երկխոսության ամրապնդման գործում. Նազելի Բաղդասարյան 20:4019 Հնվ, 2026 «Զայեդ» մրցանակը շնորհվում է այն առաջնորդներին, որոնք էական ներդրում են ունենում երկխոսության ամրապնդման գործում. Նազելի Բաղդասարյան Քաղաքականություն
  • Նիկոլ Փաշինյանը արժանացել  է «Զայեդ» մրցանակի՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության 17:0619 Հնվ, 2026 Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ» մրցանակի՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Շիրակի մարզում իրականացվելու է օդային քիմիական սրսկման աշխատանք․ ինչ է հորդորում էկոնոմիկայի նախարարությունը 23:1029 Հլս, 2026
  • Թրամփը խոստացել է ծանր հարվածներ հասցնել Իրանին 23:0029 Հլս, 2026
  • Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր 22:4929 Հլս, 2026
  • Սևանի ափին շարունակվում է Seaside Startup Summit-ը 22:3929 Հլս, 2026
  • ՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքը 22:2729 Հլս, 2026
  • Չի շնորհավորել, բայց ինքը ո՞ւմ հետ էր խոսում. վարչապետի ակնարկը՝ Պուտինի շնորհավորանքի վերաբերյալ 22:1229 Հլս, 2026
  • Էդվարդ Ասրյանն ու Դաֆնե Մարեն քննարկել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր 21:5929 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 29. 2026 21:4829 Հլս, 2026
  • Լոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿ 21:3329 Հլս, 2026
  • Արթուր Նազարյանն ընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ 21:1529 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Պուտինի շնորհավորանքից մինչև Կաթողիկոսի հրավեր․ Փաշինյանի անդրադարձը 21:0029 Հլս, 2026
  • Յուլիս 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5529 Հլս, 2026
  • Մինչև տարեվերջ կգործարկվի Հանրապետական շտապօգնության ծառայության 1-03 օպերատիվ կառավարման կենտրոնը 20:4829 Հլս, 2026
  • 1600 ընկերություններ են ներառված ԵՄ սև ցուցակում 20:4229 Հլս, 2026
  • Հունգարիան արգելափակել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ հետագա բանակցությունները. FT 20:3529 Հլս, 2026
  • 3-րդ հայագիտական միջազգային կոնգրեսը՝ Երևանում 20:2729 Հլս, 2026
  • Ֆրանսիան արտաքսում է ռուսամետ քարոզիչ Քսենյա Ֆեոդորովային 20:2129 Հլս, 2026
  • Ընդդիմադիր դաշինքի պատգամավորի նախկին թեկնածուի՝ անձանց կաշառք տալու գործը դատարանում է 20:1529 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.07.2026 20:0929 Հլս, 2026
  • COP17-ի կանաչ գոտին. ի՞նչ է նախատեսվում 19:5629 Հլս, 2026
  • Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի մինչև Մ17 տարեկանների չեմպիոն 19:5329 Հլս, 2026
  • Ուկրաինան թիրախավորել է ռուսական 2 նավթավերամշակման գործարան. Զելենսկի 19:4729 Հլս, 2026
  • Ամբողջ Արևմուտքը շրջվել է Ռուսաստանի դեմ. Լավրով 19:3829 Հլս, 2026
  • ՄԻՊ-ը առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել մտահոգող խնդիրները. ուսումնասիրվել են ստացված ահազանգին առնչվող հանգամանքները 19:2729 Հլս, 2026
  • Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար վերահսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկը 19:1529 Հլս, 2026
  • ՆԳՆ քրեական ոստիկաններն առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել․ 1 անձ ձերբակալվել է 19:0329 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Իրանն ունի էլեկտրաէներգիայի կարիք, Հայաստանը՝ գազի․ Խուդաթյանը՝ ԻԻՀ այցի մասին 19:0029 Հլս, 2026
  • Հայաստանի սպորտային պատմությունը գրանցեց կարևոր վերելք. հանդիպում հրաձգության չեմպիոնների հետ 18:5229 Հլս, 2026
  • Ըմբիշ Գևորգ Հարությունյանը՝ Մ-17 տարեկանների ԱԱ բրոնզե մեդալակիր 18:4129 Հլս, 2026
  • ԱՄՆ Սենատը առաջ է մղել Ռուսաստանի դեմ «Գրեմի պատժամիջոցները» 18:2729 Հլս, 2026
  • Պաշտպանի այցը Սյունիք. ի՞նչ խնդիրներ են արձանագրվել 18:1829 Հլս, 2026
  • Տեղի ունեցածը ոչ միայն դատապարտելի է, այլև ցավալի. Ռոմանոս Պետրոսյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր հետ կապված միջադեպի մասին 18:0929 Հլս, 2026
  • Lori Peak հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ արտադրական գործունեությունը կասեցվել է 17:5829 Հլս, 2026
  • «Քայլ դեպի տուն» ծրագրով Հայաստանում է 132 սփյուռքահայ պատանի՝ 14 երկրից. ևս 111-ը կգան օգոստոսին 17:4829 Հլս, 2026
  • «Արդշինբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 33 մլրդ 600 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3729 Հլս, 2026
  • Սուրեն Պապիկյանը և Արփինե Սարգսյանը կվերանշանակվեն, իսկ Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար 17:2829 Հլս, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ 17:2029 Հլս, 2026
  • ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ամբողջ ԵԱՏՄ-ի խնդիրն է. Պապոյան 17:1129 Հլս, 2026
  • Հայաստանն ընտրվել է 2027 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի փոխնախագահ 17:0629 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է ու չի աշխատում. Փաշինյան 17:0029 Հլս, 2026
  • Ամբերդի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ապօրինի օտարել է համայնքապատկան 9 հողակտոր. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե 16:5529 Հլս, 2026
  • Բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապ չունի. Փաշինյան 16:4529 Հլս, 2026
  • Հրդեհ Հաղթանակ թաղամասում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն 16:3829 Հլս, 2026
  • Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը. Փաշինյան 16:2829 Հլս, 2026
  • Ուկրաինայի ԶՈՒ-ն հարձակվել է նավթավերամշակման գործարանների, լոգիստիկ կենտրոնի և Ռուսաստանի Սևծովյան նավատորմի բազայի վրա. Զելենսկի 16:1929 Հլս, 2026
  • Հայտնի են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները 16:1129 Հլս, 2026
  • Վաղատինում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 6-րդ ակումբը 15:5829 Հլս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 15:5029 Հլս, 2026
  • Երեք օրվա հանգստությունից հետո ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածներ են փոխանակել. BBC 15:4929 Հլս, 2026
  • Փոփոխություններ՝ էլեկտրաէներգետիկական շուկայում․ նոր կանոններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից 15:4229 Հլս, 2026
  • Քննչական կոմիտեն ուսումնասիրում է Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստացված հաղորդումը 15:3029 Հլս, 2026
  • Հայաստանը և Իրանը քննարկում են էներգետիկ համագործակցության ընդլայնումը. Խուդաթյան 15:2329 Հլս, 2026
  • Ճարպակալման կանխարգելում․ առողջ ապրելակերպի պարզ քայլեր 15:1829 Հլս, 2026
  • Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու 15:0429 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Moody's-ը 2026-2027 թվականներին Հայաստանի համար կանխատեսում է 5-5.5% տնտեսական աճ 15:0029 Հլս, 2026
  • Ինչպես պաշտպանվել միջատների խայթոցներից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները 14:5129 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան Իրաքում հարվածներ են հասցրել իրանամետ ուժերի 14:3729 Հլս, 2026
  • Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե հանկարծամահություն. անձը կալանավորվել է 14:2429 Հլս, 2026
  • Ճապոնիայի երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 մարդ 14:0929 Հլս, 2026
  • Ստուգումներ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում. Ֆրանսիայի դեսպանատանը աղիքային վարակ էր արձանագրվել 13:5629 Հլս, 2026
  • Շոգ, քամի և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 13:4429 Հլս, 2026
  • Դավթաշենում խոտածածկույթ է այրվում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ 13:4229 Հլս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6.6 մլրդ դրամ 13:3329 Հլս, 2026
  • Ադրբեջանը Ուկրաինային նվիրաբերել է մոտ 40 տոննա սարքավորում՝ երկաթուղային գործունեությանն աջակցելու համար 13:2129 Հլս, 2026
  • Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը 13:1229 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Դեսպանատանը թունավորվածները դուրս են գրվել, «Մարիոթ»-ում ստուգումները շարունակվում են 13:0029 Հլս, 2026
  • Լուսաշող բնակավայրում կամավորական հրշեջ-փրկարարական նոր հենակետ է բացվել 12:5529 Հլս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ 12:4129 Հլս, 2026
  • Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «դրականի» 12:2929 Հլս, 2026
  • Ապարան-Սպիտակի ոլորանների՝ շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում միջին նորոգման աշխատանքներ են. «Ճանապարհային դեպարտամենտ» 12:1629 Հլս, 2026
  • Սիբիհան հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանի սպառնալիքներից հետո 12:0729 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել Կայա Կալասի և Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը 11:5829 Հլս, 2026
  • Հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ 11:5129 Հլս, 2026
  • Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:2329 Հլս, 2026
  • Լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումները գործում են 2021-ից. Ռուբեն Ռուբինյան 11:1829 Հլս, 2026
  • Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ 11:0029 Հլս, 2026
  • Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4229 Հլս, 2026
  • Գեղաշենում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան 10:3229 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | 3 օրում 00-ներով 224 համարանիշ է վաճառվել. բյուջե է վճարվել 234 մլն 400 հազար դրամ 10:0029 Հլս, 2026
  • ՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացրել ԱՍՀՆ «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն 09:5529 Հլս, 2026
  • ԱԹՍ հարձակում Ռյազանում․ հրդեհված տարածքներ, ավերված բնակարաններ, վիրավորներ կան․ տարհանվել է Wildberries-ի լոգիստիկ կետը 09:5029 Հլս, 2026
  • Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի Սենատի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները 09:1329 Հլս, 2026
  • Շիրակի մարզում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը 09:0729 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:4629 Հլս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:1629 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ զարգացող գործընկերության առանցքային ուղղությունները 08:0529 Հլս, 2026
  • «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 38 մլրդ 152 մլն դրամի հարկ և տուրք է վճարել 01:0529 Հլս, 2026
  • Ամեն ինչ կանեմ, որպեսզի այս թիմը շարունակի հաղթել․ Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչ 00:2429 Հլս, 2026
  • Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահը կարևորել են օրենսդիր մարմինների կապերի զարգացումը 00:0829 Հլս, 2026
  • «Ձայն Աշխարհի» միջազգային վոկալ մրցույթ-փառատոնը՝ ՀՀ-ում 23:4628 Հլս, 2026
  • Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են․ ՊՆ 23:1428 Հլս, 2026
  • Պլանավարված է 212 կմ ճանապարհի միջին նորոգում. Ապարան-Սպիտակ հատվածը կավարտեն մեկ ամսից 23:0028 Հլս, 2026
  • Թրամփի հետ հանդիպումը լավ է անցել. Զելենսկի 22:4528 Հլս, 2026
  • Այն, ինչ ամիսներ առաջ անհնարին էր թվում, այսօր արդեն իրականություն է. Մխիթար Հայրապետյան 22:3028 Հլս, 2026
  • Պարեկային ծառայությունը 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում բացահայտել է 2288 հանցագործություն 22:1328 Հլս, 2026
  • Հարություն Թոփիկյան-75. հոբելյանական համերգ 21:5728 Հլս, 2026
  • Մովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից 21:4228 Հլս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը հաստատել է ԱԺ շենքում և տարածքում գործող անվտանգության կանոնները 21:2428 Հլս, 2026
  • Գարեգին Խաչատրյանը հուլիսի 31-ից արձակուրդ կմեկնի 21:1028 Հլս, 2026
  • Էդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին 21:0028 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015