Կահիրեում սկսվել է Գազայի հատվածի կառավարման Պաղեստինի ազգային կոմիտեի առաջին նիստը, հաղորդում է Anadolu-ն։ Կոմիտեն պետք է կազմակերպի կարիքավորներին օգնություն և ծրագրի անկլավի հետպատերազմյան վերականգնումը։
Կառույցը Գազայի հատվածը կառավարելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհրդի հսկողության ներքո՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի։
Կոմիտեն գլխավորում է Պաղեստինի ազգային վարչակազմի նախկին փոխվարչապետ Ալի Շաաթը, որն ավելի վաղ պատասխանատու էր պաղեստինյան անկլավի արդյունաբերական գոտիների զարգացման համար։
Թրամփը հաստատել է Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցումը և վստահություն հայտնել, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնագիր կկնքվի։ Նա նաև հայտարարել է, որ աջակցում է նորաստեղծ Պաղեստինյան տեխնոկրատ կոմիտեին։