ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներն ուղիղ կապ են հաստատել Իրանի իշխանությունների հետ՝ Պարսից ծոցում լարվածությունը թուլացնելու համար։ Այդ մասին հաղորդել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում անելով տարածաշրջանի երկրների կառավարություններին մոտ կանգնած աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հաղորդակցության ժամանակ Իրանի իշխանությունները վստահեցնել են Թրամփին, որ մահապատժի չեն ենթարկի ցուցարարներին։ Պարբերականը հավելել է, որ կողմերի միջև հետագա շփումները հնարավոր են առաջիկա օրերին։ Ըստ FT-ի՝ երկխոսությունը կարող էին կազմակերպած լինել երրորդ երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը կամ Օմանը։
Նշվել է նաև, որ Եգիպտոսը, Կատարը, Օմանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան կոչ են արել Սպիտակ տանը զերծ մնալ Իրանին հարվածելուց, քանի որ նման զարգացումը կարող է վնասել այդ հարևաններին և հանգեցնել նավթի ու գազի համաշխարհային գների աճին։ «Լարվածությունն առայժմ թուլացել է»,- FT-ին ասել է արաբ պաշտոնյան։ «ԱՄՆ-ն ժամանակ է տալիս Իրանի հետ բանակցությունների համար, որպեսզի տեսնի, թե ինչպես են հետագայում իրադարձությունները զարգանալու»,- հավելել է նա։