ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է տուրքեր սահմանել այն երկրների, այդ թվում՝ եվրոպական, ապրանքների վրա, որոնք դեմ են Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու ծրագրին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եվ ես կարող եմ դա անել»,- ասել է նա առողջապահության ոլորտի օգնականների հետ հանդիպման ժամանակ։ «Ես կարող եմ տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք համաձայն չեն Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի պահանջներին։ Գրենլանդիան մեզ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Այնպես որ, ես կարող եմ դա անել»,- ասել է նա։ Թրամփը նաև իրեն անվանել է «տուրքերի արքա»։