Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԵՄ-ն աշխատում է Իրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ՝ կապված երկրում «բողոքի ակցիաների դաժան ճնշումների հետ»:
«Մենք կոչ ենք անում Իրանի ղեկավարությանը՝ պաշտպանել իր բնակչությանը, այլ ոչ թե սպառնալ նրան։ Դրա վրա շեշտը դնելու համար մենք աշխատում ենք ԵՄ նոր պատժամիջոցների վրա»,- նշել է կանցլերը:
ABC հեռուստաընկերությունը նշել է, որ ԱՄՆ-ը նույնպես կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի էներգետիկ և բանկային հատվածների դեմ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հետ առևտուր անող ցանկացած երկիր 25% տուրք կվճարի ԱՄՆ-ի հետ իրականացվող բոլոր գործարքների համար: