Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքների արդյունքում: Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ դա Կառավարության դիրքորոշումն է և այն լուծումն է, որը մեր տարածաշրջանում կապահովի երկարաժամկետ խաղաղություն: Արձագանքելով հարցին՝ Սուրեն Պապիկյանը հերքել է, թե ադրբեջանական սահմանապահները Սյունիքի դիրքեր բարձրանալիս ստուգում են մեր զինվորներին:
Մանրամասները՝ տեսանյութում: