Երկուշաբթի առավոտյան Truth Social սոցկայքում Դոնալդ Թրամփն իրեն անվանել է «Վենեսուելայի գործող նախագահ», հաղորդում է Euronews-ը:
Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է կառավարել Վենեսուելան և շահագործել նրա նավթային պաշարները երկար տարիներ։ The New York Times-ի հետ հարցազրույցում հարցին, թե որքան ժամանակ կպահպանվի 28.5 միլիոն բնակչություն ունեցող երկրի ուղղակի վերահսկողությունը, Թրամփը պատասխանել է՝ «շատ ավելի երկար, քան երեք ամիս, վեց ամիս կամ մեկ տարի»։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կկառավարի» Վենեսուելան, չնայած երկրի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի հակառակ պնդումներին։
«Կա կառավարություն՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը, և ես պատասխանատու եմ երկիրը ղեկավարել, քանի դեռ նա գերության մեջ է»,- հայտարարել է Թրամփը։
Մեկ օր առաջ Վենեսուելայի կառավարությունը հայտարարել էր, որ Կարակասը «որոշել է գործընթաց սկսել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության հետ՝ դիվանագիտական առաքելությունների վերականգնման նպատակով»: