Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խոսել է անվտանգության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին։
«Ես շատ լավ զրույց ունեցա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մենք քննարկել ենք տարբեր թեմաներ, այդ թվում՝ անվտանգությունը՝ հարգելով մեր ինքնիշխանությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառության կրճատումը, առևտուրը և ներդրումները։ Փոխադարձ հարգանքի շրջանակներում համագործակցությունն ու փոխգործակցությունը միշտ արդյունք են տալիս»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ՝ Fox News-ի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել էր Լատինական Ամերիկայում թմրամիջոցների կարտելների դեմ ցամաքային գործողությունների անցնելու մասին։ Նա նշել է, որ, իր կարծիքով, կարտելները փաստացի կառավարում են Մեքսիկան։