ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ նախագահը չի բացառել մեքսիկական թմրակարտելների դեմ ռազմական գործողությունների հավանականությունը

ԱՄՆ նախագահը չի բացառել մեքսիկական թմրակարտելների դեմ ռազմական գործողությունների հավանականությունը

ԱՄՆ նախագահը չի բացառել մեքսիկական թմրակարտելների դեմ ռազմական գործողությունների հավանականությունը: Դոնալդ Թրամփն ընդգծել է ԱՄՆ թմրանյութերի հոսքերը դադարեցնելու կարևորությունը:

«Բայց նախ հարկավոր է դիմել Կոնգրեսին, հարկավոր է, որ և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները համաձայնեն, սակայն դեմոկրատները մի փոքր խելագար են և կարող են դեմ արտահայտվել»,- պնդել է Սպիտակ տան ղեկավարը։

Ավելի վաղ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը սերտորեն գործակցում է Մեքսիկայի հետ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում:

Լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել ոչնչացնել նաև, իր ձևակերպմամբ, Կոլումբիայում գործող կոկաինի գործարանները։ «Կոչնչացնեի՞ արդյոք դրանք. այո՛: Չեմ ասում, որ կանեմ, բայց հպարտ կլինեի դա անել»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը չի բացառում Վենեսուելայի դեմ գործողություններ անցկացնելու հնարավորությունը։ «Նրանք հարյուր հազարավոր մարդկանց բանտերից ուղարկել են մեր երկիր: Այնտեղից թմրանյութերի ահռելի հոսքեր կան»,- մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահը, միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնել բանակցելու Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Վերջինս ևս հայտարարել է, որ բաց է Թրամփի հետ երկխոսության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում