Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբրև ՀՀ կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից։
«Արձանագրված տվյալների արտահոսքը ՀՀ կառավարության էլեկտրոնային մեյլերի հետ առնչություն չունի։
Նախնական ուսումնասիրության արդյունքում կարելի է եզրակացնել, որ արտահոսք եղած ֆայլերը կորզվել են էլեկտրոնային քաղաքացիական դատավարության cabinet.armlex.am հարթակից։
Ներկայում աշխատանքներ են տարվում վերը նշվածը հաստատելու, կորզման եղանակը պարզելու նպատակով»,-նշվում է հաղորդագրության մեջ։