Սիրիական բանակն ավարտել է Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասում մաքրման գործողությունները, ինչը նշանակում է, որ կառավարական ուժերը վերահսկում են քաղաքի զգալի մասը, այդ թվում՝ նախկինում քրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքները՝ գրում են արևմտյան ԶԼՄ-ները։
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ քրդերի հետ մի քանի օր տևած կատաղի բախումներից հետո Հալեպում հրադադար է հաստատվել։ Սիրիական կառավարական բանակի և քրդական ուժերի միջև բախումների ընթացքում զոհվել է առնվազն 21 մարդ։
Ակնկալվում էր, որ ըստ Սիրիայի նոր իշխանության հետ ձեռք բերված համաձայնության՝ քրդական ուժերը պետք է ինտեգրվեն սիրիական բանակին մինչև 2025 թվականի վերջ։ Սակայն վերջին օրերին կողմերը միմյանց մեղադրեցին գործարքը ձախողելու համար։