Թեհրանի արվարձանում 100 ցուցարար է ձերբակալվել, զոհվել է ոստիկանության սպա՝ հայտնում է Tasnim գործակալությունը: Իշխանությունների տվյալներով՝ նրանք եղել են զինված և խախտել են հասարակական կարգը՝ զենք կիրառելով քաղաքացիների և անվտանգության ուժերի դեմ:
Ռուդբար քաղաքում էլ ոստիկանության բաժանմունքի վրա զինված հարձակման հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է ոստիկանության հրամանատարը:
Իրանի բանակը հայտարարել է, որ արտաքին ուժերը փորձում են անկայունություն և անկարգություններ ստեղծել, և քաղաքացիներին խորհուրդ է տվել պահպանել զգոնությունը և չտրվել սադրանքների: Բանակից հայտնել են, որ շարունակում են վերահսկել իրավիճակը, պաշտպանել ազգային շահերը, ռազմավարական օբյեկտները և հասարակական անվտանգությունը, ինչպես նաև պատրաստ են վճռականորեն հակազդել ցանկացած սպառնալիքի: