Վերջին երկու շաբաթվա ընթացքում թուրքական 34 նահանգում ձերբակալվել է Գյուլենի կազմակերպության հետ կապերի համար կասկածվող 77 մարդ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Նրա խոսքով՝ 43 մարդ արդեն կալանավորվել է, ձերբակալվածներից մեկի նկատմամբ կիրառվել են դատական հսկողության միջոցներ, իսկ մյուսների նկատմամբ վարույթները շարունակվում են:
Նախարարը նշել է, որ ձերբակալվածները կապի մեջ են եղել շարժման անդամների հետ, զբաղվել ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված բարեգործական կազմակերպությունների ֆինանսավորմամբ, ինչպես նաև սոցցանցերում տարածել են Գյուլենի շարժման քարոզչությունը: