Հանրապետության տարածքում հունվարի 10-ի ցերեկը, 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ը առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 10-ի երեկոյան, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, հունվարի 11-12-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, հունվարի 10-ի ցերեկը լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հունվարի 10-ի և 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն:
Հունվարի 11-12-ը, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
